Սերգեյ Լավրով. Առաջընթաց կա Մաքսային միության և ՄՏՏ հետ Հայաստանի համագործակցության հնարավորություններում![]() 25 ապրիլի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Առաջընթաց կա Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունների քննարկման գործընթացում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին: «Մենք դրական ենք գնահատում համատեղ հայ-ռուսական հանձնաժողովի աշխատանքը, որը ստեղծվել է համապատասխան հարցերն ուսումնասիրելու համար»,-ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նախարարը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և ՄՄ մերձեցման գործընթացի խթանմանը կնպաստի ապրիլի 10-ին ստորագրված համագործակցության մասին հուշագիրը Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |