Հայաստանի եւ ԼՂՀ նախագահները գոհունակություն են հայտնել «Հեռուսատմարաթոն-2005»-ի արդյունքների առնչությամբ30 նոյեմբերի 2005 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի եւ ԼՂՀ ղեկավարները գոհունակություն հայտնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2005»-ի եւ «Եվրոպական ֆոնեթոն-2005»-ի արդյունքների առնչությամբ, նշել են, որ այն հնարավորություն կտա սկսել «Արցախի վերածնունդ» ծրագրի առաջին փուլը` Մարտակերտի շրջանի վերականգնումը: Արկադի Ղուկասյանը միաժամանակ տեղեկություններ է հաղորդել Ֆրանսիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեցած հանդիպումների վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ անդրադարձ է եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |