Մումբայում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը30 նոյեմբերի 2005 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Մումբայում (Հնդկաստան) տեղի է ունեցել Հայաստանի պատվավոր հյուպատոս Հարշադ Մեհտայի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը ելույթ են ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Մահարաշտրա նահանգի կառավարության գլխավոր քարտուղար Պրեմկումարը, տիկին Նանի Օսկանյանը եւ պատվո հյուպատոս Հարշադ Մեհտան: Նանի Օսկանյանը Մեհտային է հանձնել հատուկ կացության ՀՀ անձնագիր` փոխանցելով նրան ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ու իր անձնական շնորհավորհանքները Մումբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս նշանակվելու եւ գրասենյակի բացման կապակցությամբ: Այնուհետեւ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստանի եւ հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների մասին, պատասխանել լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերի: Հարշադ Մեհտան Մումբայի հայկական եկեղեցուն է փոխանցել 500.000 հնդկական ռուփի (մոտ 11.000 ԱՄՆ դոլար) նվիրատվություն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |