Ֆլորիդայի Սենատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայ նահատակների հիշատակի օր

Ֆլորիդայի Սենատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայ նահատակների հիշատակի օր

PanARMENIAN.Net - Ֆլորիդայի Սենատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայ նահատակների հիշատակի օր: Ինչպես հայտնում է Florida Armenians-ը, օրենսդիրները հավանություն են տվել թիվ 1878 բանաձևին, որի համաձայն նահանգը հիշատակելու է Հայոց ցեղասպանության զոհերին: Ըստ Մարգարիտ Աթայանցի, այս բանաձևը մեծ նշանակություն ունի: «Ես հպարտ եմ, որ Ֆլորիդայի նահանգը օրինականացրեց XX դարի առաջին ցեղասպանության Զոհերի հիշատակի օրը»,-ասել է նա:

Բանաձևը ներկայացրել է սեանտոր Ջեկ Լատվալլան: Ֆլորիդայի հայ համայնքը շնորհակալ է Ռանե Բրաունին, Հենրի Պետրակիին և Աթայանց ընտանիքին իրենց ջանքերի համար՝ ի նպաստ բանաձևի ընդունման:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---