Խաղողի մթերման գինը 2013թ. նախորդ տարվանից բարձր կլինի. Armenia Wine-ի կանխատեսումը

Խաղողի մթերման գինը 2013թ. նախորդ տարվանից բարձր կլինի. Armenia Wine-ի կանխատեսումը

PanARMENIAN.Net - Armenia Wine ընկերության կանխատեսմամբ, խաղողի մթերման գինը 2013թ. նախորդ տարվանից բարձր կլինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Ըստ նրա, սպիտակ խաղողի տարբեր տեսակների մթերման նվազագույն գինը կլինի 130-140 դրամ 1 կգ դիմաց: Ինչ վերաբերում է «Արենի» տեսակին, որն աճեցնում են գյուղացիները ընկերության փորձագետների հսկողությամբ և որը բարձր որակ ունի, ապա այն կմթերվի 1 կգ 400 դրամով: Միաժամանակ նույն «Արենին», որ գյուղացիներն ինքնուրույն են աճեցնում, կմթերվի 230 դրամով 1 կգ դիմաց:

Ընթացիկ տարում Armenia Wine ընկերությունը մտադիր է մոտ 5000 տոննա խաղող մթերել՝ «Արենի», «Հաղթանակ», «Սափերավի», «Ոսկեհատ», «Ռկատիցելի», «Մուսկատ» և այլ տեսակների: Նշված ծավալի 2000 տոննան կօգտագործվի կոնյակի արտադրության համար:

Արթուր Հարությունյանը նշեց, որ ընկերությունը կանխիկ է վճարում գյուղացիներին և մտադիր է աշխատել պայմանագրային հիմունքներով, ինչը բխում է ինչպես ընկերության, այնպես էլ գյուղացիների շահերից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---