Ա.Գյուլը համոզված է, որ Օրհան Փամուկի նկատմաման դատարանի որոշումը արդարացի կլինի

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը հեղինակավոր «Ֆայնենշալ թայմզ» թերթի հարցազրույցում խոստովանել է երկրի դատական ոլորտում բարեփոխումների տարածման հետ կապված դժվարությունները եւ ընդունել է, որ գրող Օրհան Փամուկի դատական հետապնդումը կարող է Թուրքիայի համար լուրջ բարդություններ ստեղծել` հատկապես հաշվի առնելով, որ երկիրը պարբերաբար հնչեցնում է խոսքի ազատության սկզբունքները հարգելու իր պարտավորությունները: «Դատավորները պահպանողական են, իսկ դատախազները` էլ ավելի պահպանողական», - հայտարարել է Գյուլը` չհամաձայնելով, այդուհանդերձ, թե Փամուկի գործն ինքնին խոսում է Եվրամիության չափանիշներին համապատասխելու ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու` Թուրքիայի հանձնառության ոչ բավարար անկեղծության մասին: «Մենք կատարյալ չենք, սակայն եթե նայեք, թե ինչ է մեր կողմից արվել, կարծում եմ` սա անաղմուկ հեղափոխություն է: Ժամանակ առ ժամանակ դատախազը նոր նյութեր է տրամադրում, եւ դատարանը մերժում է դրանք: Համոզված եմ, որ Փամուկի գործը քննող դատարանը ճիշտ որոշում կկայացնի»,-հայտարարել է Աբդուլլա Գյուլը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---