Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարն ընդունել է եգիպտոսցի լրագրողներին![]() 26 ապրիլի 2013 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող եգիպտոսցի լրագրողների խմբին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Ա. Գևորգյանը ողջունեց լրագրողների այցը Հայաստան` նշելով, որ նրանց պատրաստած հրապարկումները Եգիպտոսի բարեկամ ժողովրդին կօգնեն ավելի լավ ճանաչել Հայաստանը: Այնուհետև նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական կապերի զարգացման ուղղություններին, երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը և զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները: Երկու բարեկամ երկրների միջև բավական ակտիվ երկխոսություն է առկա միջպետական մակարդակում, լուրջ և հետաքրքիր կապեր են ձևավորվել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման ու խորացման լայն հեռանկարներ կան: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսի նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը` իր գործունեությամբ նպաստելով առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Լրագրողների խնդրանքով Ա. Գևորգյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև պատասխանեց նրանց հետաքրքրող այլ հարցերի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |