Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել Ղարաբաղին նվիրված գրքի շնորհանդես

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ փաստաբան Սեւակ Թորոսյանի Լեռնային Ղարաբաղին նվիրված գրքի շնորհանդեսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, իրավաբաններ: Է.Նալբանդյանը կարեւորեց գրքի հրատարակումը, նշելով, որ գիրքը` առանց հավակնելու ներկայացնել Հայաստանի պաշտոնական տեսակետը, պարունակում է արժեքավոր եւ ուշագրավ տեղեկություններ, հետաքրքիր վերլուծություններ ու եզրակացություններ: Պատասխանելով ներկաների հարցերին, Է. Նալբանդյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հեռանկարներին, հույս հայտնելով, որ գալիք տարում բանակցային գործընթացը դրական զարգացման հնարավորություն կունենա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---