Ստամբուլում կրկին կքննեն Հրանտ Դինքի սպանության գործը

Ստամբուլում կրկին կքննեն Հրանտ Դինքի սպանության գործը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության գործի նոր հետաքննությունը կսկսվի զրոյից: Ինչպես գրում է «Ակոս» թերթը, Ստամբուլի Շիշլի շրջանի նոր դատախազ Մուամեր Ակաշը խնդրել է ևս մեկ անգամ հարցաքննել առանցքային վկաներին:

Ակաշը, որը եղել է «Էրգենեկոնի» գործով դատախազներից մեկը, որոշել է ընդլայնել Դինքի սպանության գործի հետաքննությունը: Տասը նոր վկաներ, այդ թվում ոստիկանության ու ժանդարմերիայի աշխատակիցներ են վերջերս ցուցմունք տվել: Դատախազությունը նաև վերլուծել է սպանությունը գործած Օգյուն Սամասթի և սպանությունը հրահրելու համար դատապարտված Յասին Հայալի ցուցմունքները: Հարցաքննությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ: Նոր ցուցմունքներ են տվել նաև Էրսին Յոլջուն ու Ահմեդ Իսկենդերը, որոնք դատապարտվել են սպանությանը մեղսակից լինելու համար, ինչպես նաև Էրհան Թունջելը, որին դատարանը արդարացրել է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---