Վյաչեսլավ Կովալենկո. Հպարտ եմ, որ կարողացել եմ ներդրում ունենալ հայ-ռուսական կապերի զարգացման մեջ![]() 29 ապրիլի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կովալենկոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել: Դեսպան Կովալենկոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման մեջ և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված մեծ աջակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Կովալենկոյի ներդրման համար, նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Վյաչեսլավ Կովալենկոյին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |