«Նաիրիտի» աշխատակիցները բողոքում են նախագահի նստավայրի դիմաց

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքում են նախագահի նստավայրի դիմաց

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատողները, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի դիմաց, այժմ շարունակում են ակցիան նախագահի նստավայրի առջև:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է գործարանի աշխատակիցներից մեկը, աշխատակիցները 10 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

Կառավարության ներկայացուցիչն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին և խոստացել է, որ կվճարվի 2 ամսվա աշխատավարձը: Սակայն պատասխանը չի գոհացրել ցույցի մասնակիցներին և նրանք որոշել են դիմել նախագահին:

Ցուցարարների 5 լիազոր ներկայացուցիչների թույլ են տվել մտնել նստավայր և ներկայացնել իրենց խնդիրն ու պահանջները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---