Րաֆֆի Հովհաննիսյան. «Բարև, Երևան» դաշինքը միակն է, որ ոչ կուսակցական է![]() 29 ապրիլի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Բարև, Երևան» դաշինքը միակն է, որ ոչ կուսակցական, վերկուսակցական է, վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ «Բարև Երևան» դաշինքի և «Նոր Հայաստան» շարժման այս շաբաթվա հանգրվանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն է, քանի որ պայքարը պետք է լինի բոլոր հարթություններում: «Պայքարը պետք է լինի առանց հիասթափվելու: Մենք հաջողության ենք հասնելու մայիսի 5-ին: Ես առանց վարանելու ասում եմ` հավատում եմ «Բարև Երևանի» հաղթանակին»,- ասաց նա: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը տեղեկացրեց, որ ներկա կգտնվի այս շաբաթվա ընթացքում «Բարև Երևան» դաշինքի բոլոր քարոզչական հանդիպումներին: «Երևանցիները պետք է ինքները որոշեն, թե արդյոք՝ կգան քվեարկությանը, թե կբոյկոտեն, և թե ում կընտրեն»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 9-ից հետո ակտիվորեն կշարունակի մարզային այցելությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |