ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդն այցելեց Գյումրի![]() 29 ապրիլի 2013 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց Քարեն Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Գյումրի: Քարեն Հիլիարդը միաժամանակ հույս հայտնեց, որ երկու կողմերը կհամագործակցեն Գյումրու և հարակից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, ապա հակիրճ ներկայացրեց առաջիկա հինգ տարիների համար գրասենյակի կողմից նախանշված ծրագրերի հիմնական ուղղությունները: Բանախոսները երկուստեք կարևորերեցին Հայաստանում ապակենտրոնացմանն ուղղաված ծրագրերի իրականացումը, ինչը հնարավորություն կտա մասնավորապես Շիրակի մարզում զարգացնել տնտեսության տարբեր ճյուղեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում քնարկել առավել հստակ նախագծեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |