ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին միացել է եւս 3 կոնգրեսական 5 դեկտեմբերի 2005 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին են միացել կոնգրեսականներ Իլինա Ռոս-Լետինենը, Դոնալդ Փայնը եւ Չարլի Դենթը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Այդպիսով, Խմբի անդամների թիվը հասավ 152-ի: «Հայաստանին աջակցող խումբը կարեւոր դեր է կատարում ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների խորացման գործում»,-հայտարարել է Իլինա Ռոս-Լետինենը: Խմբին միացած կոնգրեսականները հույս ենե հայտնել, որ արդյունավետ աշխատանք կկատարեն հայ ժողովրդի համար կարեւորություն ունեցող հարցերի լուծման համար: Նշենք, որ Իլինա Ռոս-Լետինենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների ենթակոմիտեի նախագահն է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի բյուջեի եւ պետական բարեփոխումների հարցերով կոմիտեի անդամ է: Դոնալդ Փայնը անցյալ տարի աջակցեց Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ մշտական նորմալ առեւտրային հարաբերություններ (PNTR) հաստատող օրինագծին, ինչպես նաեւ եղել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակության ծավալի բարձրացման ակտիվ կողմնակից: Կոնգրեսական Չարլի Դենթը Ներկայացուցիչների պալատի մի շարք կոմիտեների, այդ թվում պետական բարեփոխումների, անվտանգության, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների հարցերով կոմիտեների անդամ է: Նա նույնպես իր աջակցությունն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին, որը վերջերս ընդունվել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |