Ավագանու ՕԵԿ թեկնածու. Չպետք է թույլ տալ, որ ՀԱԿ ներկայացուցիչները նորից մոտենան պետության կառավարմանը![]() 30 ապրիլի 2013 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը կարծում է, որ պետք է թույլ չտալ, որ ՀԱԿ ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ նրա պաշտոնավարումը շատ վտանգավոր կլինի: «Նրա պաշտոնավարման օրոք տասնյակ հազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին մեր մայրաքաղաքի բակերը: Մեր երխաներին բակերում խաղալու, տարեցներին նստել-հանգստանալու հնարավորությունից զրկեցին: Նույնն այսօր կատարվում է մեր այգիներում և պուրակներում»,- ասաց Հովհաննես Շահինյանը: Ըստ ՕԵԿ թեկնածուի` հենց այդ տարիներին դրվեց վատ կառավարման հիմքը: «Հիմք դրվեց, որ մեր անկախ պետությունը վերածվի ընտրախախտումների, ընտրակեղծարարների մի հսկայական մեխանիզմի: Վերածվեցինք լակոտ-լուկուտների, թաղային հեղինակությունների, ընտրական տեղամասերում խախտումներ անողների, հանձնաժողովի անդամների և վստահված անձանց ծեծող ջարդողների ինստիտուտի: Չպետք է թույլ տալ, որ նրանք նորից մոտենան պետության կառավարմանը»,- ասաց նա: ՕԵԿ թեկնածուի բնորոշմամբ` այդ մարդիկ ապացուցել են, որ իրենք ոչ թե համակարգ կայացնող, այլ համակարգ քանդող են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |