Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում հայկական մշակույթի օրեր են![]() 30 ապրիլի 2013 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում անցկացվում են հայկական մշակույթի օրեր, որին մասնակցում է 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Այս մասին PanATRMENIAN.Net-ը տեղեկանում է մշակույթի նախարարության լրատվական բաժնից: Մշակույթի օրերին մասնակցում են Հայաստանի «Բարեկամություն» համույթը, նկարչուհի Արևիկ Պետրոսյանը, նախատեսվում են հայկական կինոյի օրեր: «Բարեկամություն» անսամբլը համերգներով հանդես կգա Մինսկում և Մոգիլյովում: Մշակույթի օրերի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 1-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլճում: Մայիսի 2-ին, կինոյի տանը տեղի կունենա Հայկական ֆիլմերի օրերի բացումը՝ «Եթե բոլորը» ֆիլմով: Այնուհետև, Հանրապետության պալատում կներկայացվի նկարչուհի-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքները: Մայիսի 3-ին, «Բարեկամություն» համույթը ելույթ կունենա ԱՊՀ-2013 մշակութային մայրաքաղաք Մոգիլյովում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |