Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը 6 դեկտեմբերի 2005 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Րինա Պանդեյը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ Հայաստանն ավանդաբար ջերմ վերաբերմունք ունի հնդիկ ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ, եւ նաեւ դրանով է պայմանավորված հայ-հնդկական հարաբերությունների ներդաշնակ բնույթը: Իր հերթին, Րինա Պանդեյը ասել է, որ Հայաստան է եկել դրական մեծ զգացումներով եւ պաշտոնավարման ընթացքում մտադիր է նպաստել հատկապես տնտեսական կապերի ընդլայնմանը` մեծ ուշադրություն դարձնելով փոքր եւ միջին բիզնեսի ոլորտին: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ տիկին Պանդեյն իր նախաձեռնություններում կարող է ակնկալել հայկական կողմի աջակցությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |