Դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-9 տեղի կունենա Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի այցը Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում է ՌԴ Դաշնային ժողովի օրերի բացումը Հայաստանում: Բացի այդ ԱԺ-ի Կարմիր նախասրահում կբացվեն լուսանկարչական եւ գրքերի ցուցահանդեսներ: Սերգեյ Միրոնովը կհանդիպի Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Տեղի կունենա նաեւ Սերգեյ Միրոնովի առանձնազրույցը Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կբացվի «Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցություն. ներկա վիճակը եւ հեռանկարները» երկրորդ միջազգային կոնֆերանսը: Ռուսական պատվիրակությանը կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:
 Ուշագրավ
---