Վահագն Խաչատրյան. Իշխանությունն իր ամբողջ կերպարով ու դեմքով հանդես եկավ մեր դեմ

Վահագն Խաչատրյան. Իշխանությունն իր ամբողջ կերպարով ու դեմքով հանդես եկավ մեր դեմ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը Հայ ազգային կոնգրես կուսակցությունը դժվար է սկսել, քանի որ զբաղված էին ՀԱԿ համագումարով: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում իրենց հիմնական նպատակն այն էր, որ ցույց տան` սրանք քաղաքական ընտրություններ են: «Դա հասցրինք մեր ընտրողին: Պետք է վերջ տալ այս համակարգին և իշխանափոխություն սկսել Երևանից»,- ասաց ՀԱԿ թեկնածուն:

Ըստ Վահագն Խաչատրյանի` իշխանությունն իր ամբողջ կերպարով ու դեմքով հանդես եկավ ու շարունակում է հանդես գալ իրենց դեմ. «Իշխանությունը ձայներ չունի Երևանում: Նա իրականում միայն խոսքով է ասում, որ ազատ և արդար ընտրություններ է ուզում»:

ՀԱԿ թեկնածուն նկատեց, որ բոլորն էլ կարող են աշխատել քաղաքապետ, սակայն համակարգը պետք է փոխվի, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի. «Ընդդիմադիր քաղաքապետը չի կարող այս համակարգի հետ աշխատել, քանի որ խնդիրներ կստեղծի այս իշխանության համար»:

 Ուշագրավ
---