Արգենտինայում Հայաստանի դեսպանը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Սիոլին ընդունել է Արգենտինայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանին` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Փոխնախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ հայտնել իր երկրի պատրաստակամությունն առավելագույնս խորացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում, մասնավորապես միջխորհրդարանական կապերի հաստատման ոլորտում:
 Ուշագրավ
---