Հայաստանի և Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականները Ծաղկաձորում համատեղ հավաք են անցկացնում![]() 2 մայիսի 2013 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ից մայիսի 10-ը Հայաստանի բռնցքամարտի ընտրանին հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ իրենք աշխատում են ֆիզիկական պատրաստվածությանն վրա, իսկ մայիսի 1-ին սպարինգներ են ակցակցրել ռուս մարզիկների հետ: «Մենք համատեղ հավաք ենք անցկացնում ռուս բռնցքամարտիկների հետ: Ռուսաստանի հավաքականը Ծաղկաձոր է ժամանել երեք թիմերով, որոնց կազմում 52 բռնցքամարտիկ կա: Հավաքն անցնում է շատ լավ, այս պահի դրությամբ ես գոհ եմ մեր թիմի պատրաստածությունից»,-ասել է Աղամալյանը: Մայիսի 10-ին ընտրանին կհավաքվի արդեն Երևանում, իսկ 19-29-ը Կիևում համատեղ հավաք կանցկացնի Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, հավանաբար, նաև Ադրբեջանի հետ: «Դա կլինի նախապատրաստման վերջին փուլը, իսկ արդեն հունիսի 1-ից մեր բռնցքամարտիկները կմեկնարկեն Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,-հավելել է մարզիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |