Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր են քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ջոն Հեֆերնը![]() 2 մայիսի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ, ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման և այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |