ԲՀԿ հանրահավաքն Ազատության հրապարակում. Միասին հաղթելու ենք, սկսելու ենք Երևանից![]() 2 մայիսի 2013 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ այլ ներկայացուցիչներ: «Մենք դեմ ենք արտագաղթին, գործազրկությանը: Մենք ուզում նք մեր մայրաքաղաքը լինի հարմարավետ մեր քաղաքցիների համար: Միասին հաղթելու ենք, սկսելու ենք Երևանից»,- հայտարարեց ԲՀԿ պատգամաոր Վահե Էնֆիաջյանը: Հաշված օրերից Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու է քաղաքացին, հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը. «ԲՀԿ ներկայացուցիչներն աշխատելու են ձեզ համար: ԲՀԿ քաղաքապետը լինելու եք դուք»: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ընդգծեց, որ այսպես շարունակել այլևս չի կարելի: «Հայաստանը աղքատիկ երկրների առաջին եռյակում է: Հայաստանից վերջին ամիսներին ավելի շատ մարդ է արտագաղթել, քան անցած տարվա նույն ժամանակի ընթացքում: Երկիրը հասցված է սոցիալ-տնտեսական անդունդին: Մենք ունենք հնարավորություն մայիսի հինգին նոր էջ բացելու»,- հայտարարեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |