Պակիստանում սպանել են Բենազիր Բհուտտոյի սպանության գործով զբաղվող դատախազին![]() 3 մայիսի 2013 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ առավոտյան Իսլամաբադում սպանվել է Բենազիր Բհուտտոյի սպանության գործով զբաղվող դատախազ Չոդրի Զուլֆիկար Ալին, հայտնել է Al Jazeera-ն: Ինչպես հայտնում են պակիստանյան ԶԼՄ-ները, անհայտները կրակ են բացել Զուլֆիկար Ալիի ավտոմեքենայի ուղղությամբ, նա մահացու վերքեր է ստացել: Դատախազն այսօր պետք է մասնակցեր Բհուտտոյի սպանության գործով դատավարությանը: Այդ գործով մեղադրյալներից մեկը Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆն է: Նրան մեղադրում են այն բանի համար, որ նա բավարար ջանքեր չի գործադրել Բհուտտոյի անվտանգությունն ապահովելու համար: Բհուտտոն, որ գլխավորում է Պակիստանի ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը, զոհվեց 2007թ. դեկտեմբերին հանրահավաքի ժամանակ: Մահապարտը կրակեց նրա վրա, հետո պայթեցրեց ինքն իրեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |