Ավագանու ընտրությանը դիտորդական առաքելություն կիրականացնի 26 տեղական կազմակերպությունների 6466 դիտորդ![]() 3 մայիսի 2013 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 1 միջազգային և 26 տեղական կազմակերպություններ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից: Ավագանու ընտրությունները դիտարկող միակ միջազգային կազմակերպությունը «Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն» է: Տեղական կազմակերպությունների դիտորդների ընդհանուր թիվը 6466 է: Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ընտրական համակարգեր կենտրոն», «Իրավակիրթ հասարակություն», «Հարմոնիա», «Համաչափ զարգացում համայնքային զարգացման», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա», «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» և մի շարք այլ կազմակերպություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |