Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում![]() 3 մայիսի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպեց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակին նվիրված համերգ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համերգից առաջ բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով): Հնչեցին նաև հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներց: Միջոցառմանը ներկա էին նաև Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |