ՀՀԿ-ն չեղյալ է հայտարարել Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը

ՀՀԿ-ն չեղյալ է հայտարարել Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն չեղյալ է հայտարարել Ազատության հրապարակում այսօր ժամը 18:00-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Տարոն Մարգարյանն այսօր Կենտրոն համայնքում հինգ հանդիպում ունի, հետևաբար հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չէ»,- ասաց նա:

Ավելացնենք, որ այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է:

 Ուշագրավ
---