Կանադայում քննարկել են մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը![]() 3 մայիսի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշեց, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպանները զրուցեցին Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ և դրականորեն արձանագրեցին Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվեցին նաև Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաև` Կանադայի հոգևոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր: Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին ներկայացրեց արտերկրում հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները, մասնավորապես, գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծեց հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը և նմանատիպ բարբարոսությունները պատժելու և կանխելու հրատապությունը: Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծեցին իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների և մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |