Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է տնտեսական համագործակցության խորացմամբ 8 դեկտեմբերի 2005 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Դրական գնահատելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, Ռ.Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի տարին Հայաստանում անցավ բավականին ակտիվ եւ հագեցած: Տարվա շրջանակում կայացած մեծածավալ միջոցառումները, տարբեր մակարդակի այցելություններն աշխույժ շփումների մեծ հնարավորություն ստեղծեցին: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ կուտակած փորձը թույլ կտա հումանիտար, մշակութային ոլորտներում ձեւավորել գործակցության նոր մեխանիզմներ: Սերգեյ Միրոնովը նշել է, որ «միջխորհրդարանական համագործակցությունն եւս ետ չի մնում»: Նա տեղեկացրել է, որ այսօր Ազգային Ժողովում բացվել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի օրերը, իսկ հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի Ազգային Ժողովի օրերի անցկացումը ՌԴ Դաշնային Ժողովում:Նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նկատելի է ներդրումային ակտիվություն: Ռուսական բիզնեսն արդեն իսկ գործունեություն է ծավալում մի շարք ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջռեգիոնալ համագործակցությանը եւ կարծիք հայտնել, որ միջռեգիոնալ համագործակցության երկրորդ խորհրդաժողովի անցկացումը Երեւանում կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի վարչական առանձին սուբյեկտների միջեւ ուղղակի կապերի խորացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |