Հալեպում կրակոցներից հայ է զոհվել![]() 3 մայիսի 2013 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Երեկ Հալեպի Ալ-Ռաշիտի շրջանում կեսօրից հետո սկսված կրակոցների ժամանակ զոհվել է 1956 թվականին ծնված հալեպահայ Ռաֆֆի Տաղլյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի ծառայությունից: Վերջին շրջանում հատկապես Հալեպի օդանավակայանի շուրջ են տեղի ունենում ընդդիմադիրների ու կառավարական ուժերի բախումները: Լուրջ մարտեր են ընթանում օդանավակայանի վերահոսկողության համար: Հայկական թաղամասում ևս պարբերաբար մարտեր են ընթացել, պայթյուններ են եղել, նաև դիպուկահարներ են աշխատել: Սիրիայում մոտ երկու տարի ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն արդեն անցնում է 70.000-ը, իսկ զոհված հայերը 40-ից ավելի են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |