Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հերթական անգամ փայլել է իր երևակայությամբ![]() 4 մայիսի 2013 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն երեկ ասուլիսի ժամանակ հերթական անգամ փայլել է իր երևակայությամբ: Անդրադառնալով մոտ մեկ ամիս ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Ղազախի շրջանում ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել` նա հայտարարել է, որ մարդը վիրավոր է եղել, իսկ հայերը կտտանքներով սպանել են: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նկատեց.«Ոչ մի սթափ հարցադրման չդիմացող տարրական կեղծիք է»: Պարզ տրամաբանություն` եթե մարդը կտտանքներով է մեռնում, ուրեմն առնվազն գերի պիտի լինի, իսկ այդ մասին խոսք էլ չի եղել: Ականի վրա պայթած մարդու ողջ մնալու հավանականությունն էլ կասկածելի է: Բացի այդ` ինչու են կտտանքների մասին միայն հիմա հայտարարում` ուշացած չէ՞: Եվ, առհասարակ, կտտանքների սովորաբար դիմում են հենց ադրբեջանցիները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |