«Սարյակ մի՛ սպանիր» վեպի հեղինակ Հարփեր Լին պաշտպանում է իր իրավունքը դատարանում![]() 4 մայիսի 2013 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկյան գրող Հարփեր Լին դատի է տվել Սամյուել Փինկուսին՝ իր նախկին գրական գործակալի փեսային, մեղադրելով նրան «Սարյակ մի՛ սպանիր» գրքի հրտարակման իրավունքները յուրացնելու մեջ, հայտնում է Associated Press-ը: Ըստ գրողի փաստաբան Գլորիա Ֆեյզի, 2007թ., երբ Լին գտնվում էր ծերանոցում ինսուլտից հետո, Փինկուսը, օգտվելով նրա առողջական վիճակից, ինչպես նաև տեսողության ու լսողության խանգարումներից, խաբեությամբ ստիպել է նրան փաստաթուղթ ստորագրել վեպի հրատարակման իրավունքներն իրեն ու իր ժառանգներին փոխանցելու մասին: Հրատարակման իրավունքը վերադարձվեց գրողին 2012թ., սակայն Փինկուսը նախկինի պես գումար է ստանում վեպի վերահրատարակումից: Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1960թ.: Ընդհանուր տպաքանակը հասնում է 30 մլն: 1961թ. գիրքն արժանացավ Պուլիտցերյան մրցանակի ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |