Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են նոր կոտորածի մասին. Զոհվել է 200 մարդ![]() 4 մայիսի 2013 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնում են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բանիաս քաղաքում նոր կոտորածների մասին, որին զոհ է գնացել 200 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:Ակտիվիստները տեսանյութ են ներկայացրել, որում նույնիսկ երեխաների մարմիններ են: Ամենայն հավանականությամբ տեսանյութը նկարահանվել է այսօր առավոտյան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոտորածներ են եղել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Ալ-Բայդա գյուղում: Ըստ Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի՝ Ալ-Բայդա գյուղում կրակել, դանակահարել կամ կենդանի այրվել են տասնյակ մարդիկ: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է, որ հարյուրավոր ընտանիքներ Բանիասից հեռանում են Տարտուս և Ջաբլե՝ վախենալով նոր հարձակումներից և կոտորածներից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |