Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպայում եւ միջազգային կառույցներում ՀՀ դեսպանների հանդիպումը12 դեկտեմբերի 2005 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Բրյուսելում սկսվեց Եվրոպայում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների երկօրյա հավաքը, որին մասնակցում էին նաեւ Վաշինգտոնում, Մոսկվայում եւ Կիեւում Հայաստանի դեսպանները: Հավաքը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որը խորհրդակցության բացմանը ամփոփ կերպով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության նոր զարգացումները եւ առաջնային խնդիրները: Հանդիպման ժամանակ ծավալվեց մտքերի փոխանակում միջազգային կառույցներում ընթացող զարգացումների շուրջ, քննարկվեցին բազմակողմ դիվանագիտությանն առնչվող հարցեր եւ այդ ուղղությամբ Հայաստանի մշտական ներկայացուցչությունների եւ երկկողմ դիվանագիտական ներկայացուցչությունների համակարգված գործակցության խնդիրներ: Օրակարգային հարցերի թվում են նաեւ տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների, քարոզչության վերաբերյալ զեկուցումներ, ինչպես նաեւ 2006թ. աշնանը Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովի նախնական ծրագրի ներկայացումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |