Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի և վստահ է, որ հաղթելու են![]() 5 մայիսի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը 1/17 տեղամասում քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի և վստահ է, որ հաղթելու են: Քաղաքապետի թեկնածուն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ բոլոր ուժերը մասնակցում են հաղթանակի նպատակով, սակայն որոշիչ է լինելու ընտրողի ձայնը և այսօր երեկոյան կամ վաղը պարզ կլինի, թե ում է վստահում երևանցին: «Մենք նոր չէ, որ ծանոթանում ենք Երևանի խնդիրներին: 8 տարի է աշխատում եմ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում: Մենք անցկացրեցինք լավ քարոզարշավ և հաշվետու եղանք երևանցիներին նախորդ շրջանի մեր գործունեության համար, ինչպես նաև ներկայացրեցինք մեր ծրագրերը Երևանի հետագա զարգացման համար»,-ասաց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ թեկնածուն վստահ է, որ երևանցին առաջիկա 4 տարիների ընթացքում ունենալու է այն Երևանը, որի մասին երազում է: Տարոն Մարգարյանը բացառեց ընտրակաշառք բաժանելու հավանականությունը` նշելով, որ նման բան չի կարող լինել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |