Արմեն Մարտիրոսյան. Երեկոյան մարդիկ խանութ էին գնում 20 հազար դրամանոցներով![]() 5 մայիսի 2013 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Աջափնյակի թիվ 48 մանկապարտեզում տեղակայված 6/28 ընտրատեղամասում քվեարկեց ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո թեկնածուն լրագրողներին ասաց, որ քվեարկել է այն ուժի օգտին, որը եկել է արմատապես փոխելու Երևանի կառավարման համակարգը: Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ երեկ երեկոյան խանութում և բենզալցակայանում իրեն ասել են, որ մարդիկ երեկոյան առևտրի են գնացել հատկապես 20 հազար դրամանոցներով: «Արդեն պարզ է, թե այդ 20 հազարանոցները որտեղից են: Հենց խանութների աշխատողներն էին նշում, որ տարածքում գումար են բաժանել: Նորություն չենք հայտնում: Համատարած գումար է բաժանվել», ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ խոստանալով վաղը հրապարակել այն ուժերի անունները, ովքեր բաժանել են գումարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |