Ր.Հովհաննիսյան. Խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երևանցին ճիշտ ընտրություն կկատարի![]() 5 մայիսի 2013 - 13:01 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 10/6 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը: Լրագրողների հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ «Բարև Երևան» դաշինքը հաղթանակ է տանելու, չնայած խախտումների մասին բազմաթիվ տեղեկություններին: «Մտահոգվելու տեղիք կա, քանի որ խախտումների մասին ահազանգեր կան, բայց վստահ եմ, որ երևանցին ճիշտ ընտրություն կկատարի և մեր դաշինքը հաղթանակ կտանի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների համեմատ այսօր վերահսկողությունն ուժեղ է, և եթե նույնը լիներ նաև փետրվարի 18-ին, ապա այսօր կապրեինք այլ Հայաստանում, կունենայինք այլ իրավիճակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |