Լ. Տեր-Պետրոսյան. Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի![]() 5 մայիսի 2013 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում: Քվեարկելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին և ասաց, որ այս ընտրություններից սպասելիքներ չունի, ունի միայն մաղթանքներ. «Մաղթում եմ, որ բոլորը գան ու մասնակցեն ընտրություններին: Ժողովուրդը պետք է վերջապես հասկանա, որ ամեն բան իրենից է կախված: Ով չի գալիս ընտրության` դժգոհելու իրավունք չունի»,- ասաց նա: Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը քվեարկել է «վստահելի և համեստ տեսակի օգտին», ո՞ւմ օգտին է քվեարկել Լևոն Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը: «Ես քվեարկել եմ Երևանի համար»,-վերջում հավելեց առաջին նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |