Քրգործ է հարուցվել ՀԱԿ-ի օգտին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքով![]() 5 մայիսի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 8/23 ընտրատեղամաս և միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով, փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գևորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել և վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն՝ պարզելու բոլոր, այդ թվում ընտրողի մոտ մի քանի քվեաթերթիկ հայտնվելու հանգամանքները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |