Հայաստանի ընդդիմությունը մեղադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին «հանրաքվեի կեղծարարությանը» մասնակից լինելու համար13 դեկտեմբերի 2005 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրաքվեի վերահսկման հանրային հանձնաժողովը մեղադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին «հանրաքվեի կեղծարարությանը» մասնակից լինելու համար: Ջ.Էվանսին հղած նամակի պատճենները փոխանցվել են նաեւ ԵՄ ամդամ երկրների դեսպանություններին, ԵԽ, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի հայկական գրասենյակներին: Հանձնաժողովը մեղադրում է դեսպանին նրանում, որ նա չարաշահել է «մեր ժողովրդի ունեցած վստահությունն ու հարգանքը ձեր երկրի ժողովրդավարության հադեպ» եւ դարձել է «հանրաքվեի արդյունքների կեղծման անուղղակի մեղսակիցներից մեկը»: «Հանրաքվեի նախապատրաստական փուլի ողջ ընթացքում Դուք եւ ԵԽ մի շարք պաշտոնատարներ խախտել եք մեր պետության օրենքները»,-ասվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ, Ջ.Էվանսին ուղղված մեղադրական նամակի հետ մեկտեղ փոխանցվել է դատարանի որոշման 93 պատճենները, որոնք պատասխան են եղել օինախախտումների վերաբերյալ ԿԸՀ-ի հասցեին բոլոր մեղադրանքներին: Հանրաքվեի վերահսկման հանրային հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թորոսյանը, չնայած ամերիկացի դեսպանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, հույսը դնում է ժողովրդավարությանը: «Հուսով եմ, որ Դուք ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին, կհամեմատեք հանրաքվեի իրական պատկերը ԱՄՆ պետդեպարտամենտի եւ եվրոպացի դիտորդների հրապարակած կարծիքի հետ»,-ասվում է նամակում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |