«Հայ ազգային կոնգրես»-ը բողոքարկել է ընտրությունների արդյունքները

«Հայ ազգային կոնգրես»-ը բողոքարկել է ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: Ընտրատեղամասային հանձնաժողովներ են ուղարկվել վերահաշվարկի դիմումները: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀԱԿ-ի իրավաբան Արմեն Խաչատրյանը: Իրավաբանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՀԱԿ-ը այս մասին հայտարարություն կտարածի, որտեղ նշված կլինեն բոլոր մանրամասները:

Հիշեցնենք, որ երեկ կայացած Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը ստացել է ձայների 4,39 տոկոսը, ինչը նշանակում է, որ ավագանիում անդամներ չի ունենա:

Երևանի ավագանու անդամ ունենալու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 6 տոկոսի շեմը: ԿԸՀ տվյալներով՝ այդ շեմը հաղթահարել են 2 կուսակցություններ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Բարև, Երևան»-ը:

 Ուշագրավ
---