3 հայ ազատ ոճի ըմբիշներ Օդեսայի մրցաշարում նվաճել են մեդալներ

3 հայ ազատ ոճի ըմբիշներ Օդեսայի մրցաշարում նվաճել են մեդալներ

PanARMENIAN.Net - Օդեսայում ավարտվել է «Սև Ծով» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը:

Նրանցից 3-ը գրավել են մրցանակային տեղեր՝ Էդգար Ենոքյանը (96 կգ) և Միհրան Ջաբուրյանը (55 կգ) 2-րդն են եղել, իսկ Վոլոդյա Ֆռանգուլյանը (60 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Մրցաշարին մասնակցել են 10 երկրների 87 մարզիկներ:

Մասնակից բոլոր երկրների ըմբիշները կրկին բողոքել են օլիմպիական մարզաձևերի շարքից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ:

Մայիսի 16-18-ը այս հարցի վերաբերյալ Մոսկվայում տեղի է ունենալու ՖԻԼԱ-ի կոնֆերանսը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---