Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ կրակ բացած կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տվել

Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ կրակ բացած կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ կրակ բացած անձինք խոստովանական ցուցմունքներ են տվել: Նրանք ասել են, որ նպատակ չեն ունեցել սադրանք սարքելու կամ խուճապ առաջացնելու:

Ինչպես հիշեցնում է Radikal թերթը, երեք կասկածյալները 7 անգամ օդ են կրակել եկեղեցու մոտ և դիմել փախուստի: Կասկածյալները եկեղեցու պատերին թռուցիկներ են փակցրել «Թող փշրվեն շղթաներն ու բացվի Այա Սոֆիան» գրությունով: Ձերբակալվածներից մեկը ազգությամբ հայ է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---