Բաքվում կոչ են արել կառավարությանը արգելել Հայաստանի հետ համագործակցող թուրքական ընկերությունների գործունեությունը

Բաքվում կոչ են արել կառավարությանը արգելել Հայաստանի հետ համագործակցող թուրքական ընկերությունների գործունեությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Գուդրատ Գասանգուլիևը կոչ է արել կառավարությանը արգելել Ադրբեջանում Հայաստանի հետ համագործակցող թուրքական ընկերությունների գործունեությունը: Ըստ նրա, կառավարությունն արդեն հստակ պետք է ընտրության առջև կանգնեցնի թուրքական ընկերություններին՝ կամ նրանք աշխատում են Ադրբեջանի հետ, կամ Հայաստանի: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանում բազմաթիվ են մեր հայրենակիցները, որոնք ևս համագործակցում են հայերի հետ, ուստի այդ հարցը պետք է լուծվի իրավաբանական առումով: Նրանց դեմ հարկավոր է քրեական գործեր հարուցել»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---