Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է ասորիների, հույների ու հայերի ցեղասպանությունը![]() 8 մայիսի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր վեհաժողովը (ստորին պալատը) բանաձև է ընդունել Օսմանյան Թուրքիայում ասորիների, հույների ու հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին: Անցած շաբաթ նման բանաձև ընդունեց խորհրդարանի վերին պալատը՝ Օրենսդիր խորհուրդը: Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարի Օ՚ Ֆարելի ներկայացրած բանաձևը պաշտոնապես ճանաչում է ասորիների ու հույների ցեղասպանությունն ու հաստատում է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: «Այսօր պատմական օր է Նոր Հարավային Ուելսի համար, որը հերթական անգամ ցույց տվեց, որ հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը երբեք չի մոռացվի»,-հայտարարել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը: Նա շնորհակալություն հայտնեց Բարի Օ՚ Ֆարելին բանաձևը ներկայացնելու համար և Օրնեսդիր վեհաժողովի բոլոր անդամներին այն բանի համար, որ նրանք չուրացան ճշմարտությունը այս կարևոր հարցում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |