Կառավարությունում մի քանի փոխվարչապետներ կլինեն![]() 8 մայիսի 2013 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի «Հայաստանի հարապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Փաստաթղթով նախատեսվում է նախարար լիազորություններով օժտել կառավարության աշխատակազմի ղեկավարին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարությունում պետք է մի քանի փոխվարչապետներ լինեն: Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նշել է սահմանադրական փոփոխություններ կատարելու և փոխվարչապետերի քանակն ավելացնելու մասին: Նա հավելեց, որ նոր նախարարը պետք է կոորդինացնի կրթության, առողջապահության, պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, քանի որ այդ բարեփոխումները տարբեր գերատեսչությունների աշխատանքի կոորդինացում են պահանջում: Նախօրեին ՀՀԿ Գործկոմի նիստից հետո ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |