Հայաստանը մայրության համար բարենպաստ երկրների վարկանիշում 95-րդն է![]() 8 մայիսի 2013 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ըստ Save the Children միջազգային հումանիտար կազմակերպության երեքշաբթի հրապարակված զեկույցի, հյուսիսեվրոպական երկրները ավանդաբար ամենաբարենպաստն են մայրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հետազոտությունն անց է կացվել 176 երկրներում, վերլուծության են ենթարկվել 2010-2013թթ. տվյալները: Հաշվի է առնվել 5 գործոն՝ մայրական մահացության վտանգը, մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, կանանց կրթության մակարդակը, համախառն ազգային եկամուտը, կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին: 2013թ. վարկանիշի առաջատարներն են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան: Տասնյակում են նաև Նիդերլանդները, Դանիան, Իսպանիան, Բելգիան, Գերմանիան ու Ավստրալիան: Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան ու Իռլանդիան կորցրել են իրենց դիրքերն ու դուրս մնացել տասնյակից: Ամենավատ ցուցանիշները գրանցվել են Աֆրիկայի ամենաաղքատ երկրներում՝ Չադում, Նիգերիայում, Գամբիայում, Նիգերում, Մալիում: Վերջին երեք տեղերում են Սյերա Լեոնեն, Սոմալին ու Կոնգոն: Հետխորհրդային երկրներից Էստոնիան 21-րդ տեղում է, Լիտվան կիսում է Բելառուսի հետ 26-րդ տեղը, Լատվիան 38-րդն է: Ռուսաստանը 59-րդ տեղում է, Ղազախստանը՝ 65, Ուկրաինան՝ 74, Մոլդովան՝ 84, Վրաստանը՝ 94, Հայաստանը՝ 95, Ադրբեջանը՝ 98, Թուրքմենստանը՝ 99, Ղրղզստանը՝ 104, Ուզբեկստանը՝ 105: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |