«Կանայք կենսական գիտությունների ոլորտում». Հաղթողը կստանա 100 հազար դոլար

«Կանայք կենսական գիտությունների ոլորտում». Հաղթողը կստանա 100 հազար դոլար

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Կանայք գիտության ոլորտում» ծրագրի շրջանակում իրականացվող «Կանայք կենսական գիտությունների ոլորտում-2014» միջազգային մրցույթին: Միջազգային հանձնախմբի կողմից ընտրված հինգ լավագույն կին գիտնականների համար սահմանված են դրամական մրցանակներ` յուրաքանչյուրը 100.000 ԱՄՆ դոլար: Պարգևատրման արարողությունը կայանալու է 2014թ. մարտին Փարիզում:

Մրցույթի մասնակիցներին անհրաժեշտ է այցելել www.fwis.fr հասցեում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինտերնետային պլատֆորմը` առցանց գրանցվելու, ինչպես նաև իրենց հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու համար: Հանձնախումբը քննության կառնի միայն այն հայտերը, որոնք կներկայացվեն բացառապես նշված պլատֆորմի միջոցով մինչև մայիսի 17-ը:

Հայտերը առցանց ներկայացնելուց հետո անհրաժեշտ է անձնական տվյալները փոխանցել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---