ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վարչական դատարան![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը դիմել է 27 տեղամասերում վերահաշվարկ անելու, իսկ 7 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու հավելել, որ վերահաշվարկը ոչինչ չի փոխելու. դա արվում է բացառապես այլ նպատակով։ Այդ նպատակների մասին խոսելով նա նշել է, որ կհայտնաբերեն ապօրինի վերահսկման ապացույցները`կորսված, չհաշվարկված քվեաթերթիկներ, գունավոր գրիչներով քվեարկված քվեաթերթիկներ, տարբեր ծալվածքներով ծալված քվեաթերթիկներ: Վերահաշվարկի 2-րդ նպատակն այն է, որ դրա ժամանակ հնարավորություն է լինում քաղվածք վերցնել մասնակիցների քվերակությունը արձանագրած մատյանից և տեղեկանալ, թե ում անվան դիմաց ստորագրություն կա. այս կերպ ստուգում են, թե ովքեր են քվեարկել, ինչը շատ ծախսատար և մարդկանց ջանքերի հետ կապված ծանր աշխատանք է, բայց հաջողություններ արձանագրվել են։ «Մեզ հաջողվել է Ավանում 15 մարդ գտնել, որոնք քվեարկել են, բայց նշված են մի հասցեի տակ, որը գոյություն չունի: Բավարար չափով ապացույցներ ունենք, որը մեզ թույլ է տալիս դիմել Վարչական դատարան ու մեր հայցն արդեն պատրաստվում է»,- ասել է Լ. Զուրաբյանն ու ավելացրել, որ միևնույն է ժողովրդի շահերից բխող որոշման հույս չունի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |