Հայաստանը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցություններից15 դեկտեմբերի 2005 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը գոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկումներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք գտնում ենք, որ 2005 թվականին գրանցվեց դրական առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եւ հուսով ենք, որ այդ դրական միտումը կպահպանվի նաեւ հաջորդ տարի»,-նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, տվյալ պահին բանակցությունների սեղանին չկա միջնորդների առաջարկների փաթեթ: Այսօրվա դրությամբ քննարկվում են հիմնականում ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ լրացուցիչ տարրերը: Միայն այդ հարցերի շուրջ համաձայնության գալու դեպքում, դրանք կարող են դառնալ առաջարկների նախագիծ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման անցկացման տեղին եւ ժամկետներին` Վ.Օսկանյանը նշել է, որ այս պահին դեռեւս չկան կոնկրետ պայմանավորվածություններ: «Մտադրություն կա այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ տարվա սկզբին»,-ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |